Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Վեհափառ. Ազգի միաբանությունը զորությունն է ազգի

Վեհափառ. Ազգի միաբանությունը զորությունն է ազգի
28.05.2018 | 22:15

Ազգի միաբանությունը զորությունն է ազգի. Սարդարապատում Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությանը ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում երկրում տեղի ունեցած փոփոխությունները:


Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, թե այսօր պետք է խոսել ձեռքբերումների մասին:
«Հաղթանակի տոն է, և մաղթենք մեր ժողովրդին, որ իրականացնի բոլոր այն իղձերը, բոլոր այն երազները, որոնք որ դարերով փայփայած ունի իր հոգում՝ կերտելու հզոր, լուսավոր հայրենիք և մեր ժողովրդի բարվոք կյանքը ապահովող հայրենիք»,-ասաց նա:

Դիտվել է՝ 1631

Մեկնաբանություններ